Հայտնի դերասան Աղաս Մանուկյանի ծննդյան օրն է․ նա ցույց է տվել, թե ովքեր են իրեն առաջինը շնորհավորել

Հայտնի դերասան Աղաս Մանուկյանն այսօր նշում է ծննդյան երեսունհինգամյա տարեդարձը։ Աղասը ծնունդով Վանձորից է։ Նա աչքի է ընկնում վանաձորյան ինքնատիպ հումորով ու միամտությամբ։

Աղասը սովորել է Վանաձորի մանկավարժական համալսարանի բանասիրական ֆակուլտետի անգլիական բաժնում։ Նա հենց ուսանողության տարիներին էլ հանդիպել է իր տիկնոջը, որի հետ ընտանիք է կազմել և ապրում է մինչ օրս։

Աղասը երկու զավակների հայր է։ Նա մեկ աղջիկ ու մեկ տղա ունի։ Նրա ծննդյան տարեդարձը առաջինը հենց տղան ու աղջիկն են շնորհավորել։ Այս պահը նկարել է կինը, իսկ Աղասը տեղադրել է իր սոցհարթակում։


Նշենք, որ Աղասի կյանքում առանձնահատուկ տեղ է ունեցել նրա մայրը։ Մոր բացակայության մասին արտիստը հաճախ է խոսում՝ չկարողանալով զսպել հուզմունքը։

Նա, բազում դժվարություններ հաղթահարելով, այսօր կարողացել է բավարար հայտնիություն ու ոլորտում կայուն անուն ձեռք բերել։ Արտիստը հպարտությամբ է շեշտում, որ ամեն ինչի սեփական աշխատասիրության շնորհիվ է հասել։

Понравилась статья? Поделиться с друзьями: