Հայտնի դերասանուհի Էվա Խաչատրյանի ծննդյան օրն է․ ուշագրավ մանրամասներ նրա մասին

Ներկայումս բավականին հանրահայտ դերասանուհի Էվա Խաչատրյանը սովորել է Արմեն Էլբակյանի թատերական կուրսում։ Նա հանդես է գալիս թատերական բեմում և հեռուստասերիալներում։

 

Էվան առավելաբար հանրահայտ դարձավ «Սիրուն Սոնա», ապա նաև՝ «Պատվից առավել» սերիալների շրջանակներից, որից հետո չնայած սակավ, բայց հանդես է գալիս հեռուստասերիալներում։ Էվան ավելի հաճախ թատրոնում է երևում։

Դերասանուհին խոստովանել է, որ ինքն առանց թատրոնի չի պատկերացնում իր կենսակերպը։ Նա համագործակցում է հետաքրքիր անհատների, ստեղծագործողների հետ, որի արդյունքում ծնվում են ինքնատիպ աշխատանքներ՝ աուդիոներկայացումների, ֆոտոշարքերի և այլ ուշագրավ ձևաչափերի տեսքով։

Այսօր արտիստուհին բոլորում է իր երեսունմեկ տարին։ Արտիստուհին ծնվել և կրթություն է ստացել հենց մայրաքաղաքում։ Էվային հեռուստադիտողն ու հանդիսատեսը սովոր են տեսնել ամենատարբեր կերպարներում։

 

Դերասանուհին իր անձնական կյանքի մասին առանձնապես չի խոսում, միայն հարցադրումներին ի պատասխան խոսում է տղամարդու իր պատկերացրած կերպարի մասին՝ առանց հստակեցնելով խոսքը։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!