Հայտնի դերասանուհի Եվա Զոհրաբյանը նշում է ծննդյան տարեդարձը․ նա նաև պատրաստվում է ամուսնանալ․ ուշագրավ լուսանկարներ և այլ մանրամասներ

Հայտնի դերասանուհի Եվա Զոհրաբյանը այսօր նշում է իր հոբելյանը։ Միանգամից ու հաստատուն կերպով դերասանական ոլորտ մտած և հաջողած դերասանուհին համառորեն խուսափում է իր անձնական հարցերի մասին բարձրաձայնել։

Եվային հայտնություն բերեց հեռուստանախագծերում, սերիալներում բավականին բարդ ու հետաքրքիր կերպարների դերերում հանդես գալը։ Ինքը՝ Եվան, համարում է, որ առավել բարդ դերեր նա թատրոնի բեմին է ստանձնել։

Եվան իր այս ծննդյան օրն անց է կացրել ուրախ միջավայրում՝ մտերիմ ընկերուհիների հետ, ովքեր նրան գեղեցիկ անակնկալներ են մատուցել։ Եվան օրվա հաջողված ու ազդեցիկ կադրերը տեղադրել է իր սոցհարթակում։

Կադրերում Եվան ծննդյան տորթի մոտ հարսանեկան քողով է, ինչն էլ թույլ է տալիս ենթադրել, որ դերասանուհին առաջիկայում պատրաստվում է ամուսնանալ։

Եվան մի առիթով ակնարկել էր, որ իր կյանքում կա մեկը, ում հետ նա երջանիկ է, սակայն ամեն դեպքում չի պատրաստվում այդ մասին այլ փակագծեր բացել։

Понравилась статья? Поделиться с друзьями: