«Հայտնի գիտնական Լուի Արամ Ազոյան»․ Հովհաննես Ազոյանը հրապարակել որդու լուսանկարը․ փոքրիկն անչափ նման է հայրիկին

Դերասան Հովհաննես Ազոյանը վերջերս դադարել է էկրաններին երևալ։ Նա անձնական բիզնես ունի և գործունեությունը ծավալում է այլ ոլորտում։

Համացանցում Ազոյանն ակտիվ է և սերտ կապ է պահպանում իր երկրպագուների հետ։ Իր կյանքում տեղ գտած հետաքրքրական իրադարձություններով դերասանը կիսվում է սոցիալական էջում։ Հովհաննեսը ամիսներ առաջ մեծ ուրախությամբ հայտնել էր, որ որդի է ունեցել։ Որդուն դերասանը հետաքրքրական և արտասովոր անվանում է շնորհել՝ Լուի Արամ։

Դերասանը հանրայնացրել է որդու մասնակցությամբ ուշագրավ լուսանկար, որտեղ փոքրիկը գտնվում է գեղեցիկ տաղավարում։ Լուի Արամը լուսանկարում շրջապատված է գրքերով և ձեռքին բռնել է գիրք։

Ազոյանը լուսանկարը մակագրել է․ «Հայտնի գիտնական Լուի Արամ Ազոյան»։ Դերասանի հարազատները, ընկերները և երկրպագուները հիացել են փոքրիկով և նշել, որ նա մեծացել է։

Գրեթե բոլորը փոքրիկի և հայրիկի միջև մեծ նմանություններ են գտել, ինչի առիթով դերասան հայրիկը իր ուրախությունն է հայտնել։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!