Հայտնի բժիշկ Հայկ Մանասյանն աչքի է ընկնում իր համարձակ, կաղապարները քանդող ու պայքարող մարդկային տեսակով։
Նա ամուր կառչած է հայրենի հողին, փորձում է իր հնարավորությունների սահմանում անել ամեն ինչ՝ շրջապատի և մտերիմների կյանքի որակը լավացնելու համար։
Հայկը ամուսնացած է Մերի Հովակիմյանի հետ։ Նրանք երկու բալիկներ ունեին մինչ այս, իսկ այսօր նրանց ընտանիքը համալրվել է ևս մեկ բալիկով։
Առհասարակ, հետպատերազմական Հայաստանում շատ ընտանիքներ են նորից զավակներ ծնելու որոշում կայացրել։
Հայկի ավագ դուստրը՝ Աստղիկը, յոթ տարեկան է և սովորում է դպրոցի երկրորդ դասարանում։ Նրա տղան ավելի փոքր է։ Բժշկի երրորդ բալիկը ևս տղա է, ում ծնողները Մհեր են անվանակոչել։
Մհերի ծնվելու մասին տեղեկացրել է հենց Հայկը՝ իր սոցհարթակում ընտանեկան լուսանկարներ տեղադրելով հենց ծննդատնից։
Լուսանկարներին կից Հայկը գրել է, որ Մհերն արդեն երեք օրական է։