Հայտնի բժիշկ Արտավազդ Սահակյանի բացառիկ սխրանքը․ ուշագրավ մանրամասներ

Արտավազդ Սահակյանը մեր իրականության ամենից տաղանդավոր պլաստիկ վիրաբուժներից է։ Հայտնի բժիշկը, որ տարիներ շարունակ անխոնջ ծառայում է հայ բժշկությանը՝ փրկելով բազմաթիվ կյանքեր, նոր սխրանք է գործել։

Այս մասին հայտնի է դարձել վերջերս։ Տեղեկությունը հանրայնացրել է մեկ այլ հանրահայտ բժիշկ Արմեն Մուրադյանը՝ հայտնելով, որ վերջերս թիվ մեկ հիվանդանոցային համալիր է փոխադրվել 55-ամյա մի տղամարդ, որի ձախ դաստակն ամբողջապես ամպուտացված է եղել։

Հայտնի է, որ նախ բերվել է տղամարդու կտրված դաստակը, հետո բերել են նաև տղամարդում։ Պարզվում է՝ տղամարդը վնասվել է իր աշխատանքի վայրում՝ աշխատանքի ժամանակ։ Հանրահայտ վիրաբույժ Սահակյան Արտավազդը գլխավորել է տղամարդուն վիրահատելու և նրա ձեռքը վերականգնելու կարևոր գործընթացը։

Այդ աննախադեպ ու բարդ վիրահատական միջամտությունը ութ ժամ է տևել։ Բժիշկ Արտավազդ Սահակյանին հաջողվել է ոչ միայն փրկել տղամարդու ձեռքը՝ կատարելով ձեռքի ռեինպլանտացիա, այլ նաև կարողացել է հիվանդին բերել բավարար վիճակի։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!