Արմուշը արդեն մի քանի տարի է, ինչ շատերի նման հիմնական բնակության է մեկնել Ամերիկա։ Նա այնտեղ ապրում է իր տիկնոջ՝ Լուսինեի հետ։ Նրանք երկու բալիկների են մեծացնում։ Լուսինեի և Արմուշի առաջնեկը տասներեք տարեկան է։
Արմուշը և Լուսինեն երկու տղաներ են մեծացնում։ Արմուշը քառասունհինգ տարեկան է։ Արմուշի խոսքերով, իրենք վեց ու կես տարին մեկ անգամ նոր բալիկ են ունենում։ Հատկանշական է, որ երկու տղաների ծնողներն այս անգամ աղջիկ բալիկ են ունենալու։
Այս լուրը շատ է ուրախացրել Արմուշին ու Լուսինեին։ Արմուշը խոստովանել է, որ ինքը կարծում էր, թե իր երրորդ երեխան էլ է տղա լինելու, քանի որ իր և տիկնոջ ընտանիքում հիմնականում տղաներ են լույս աշխարհ գալիս։
Արմուշի համար անսովոր է, որ աղջիկ բալիկի հայր է լինելու։ Նոր ծնվող բալիկը ծնողների ցեղում միակ աղջիկն է դեռևս լինելու։