Հայտնիներ, որոնց լքել են իրենց հայրերը

Ոչ բոլոր ընտանիքներում են իդեալական հարբերություններ լինում հաստատել։ Եթե մեկ ընտանիքում նախընտրում են տանել և դիմանալ դժվարություններին և ստեղծել կեղծ երջանկության պատկեր, ապա մեկ այլ ընտանիքում չեն դիմանում տիրող բացասական երևույթներին և ուղղակի հեռանում են։

 

Հայտնիները, որքան էլ էկրաններից խնամված և երջանիկ տեսք ունեն, նրանք մարդիկ են, որոնց մոտ միշտ չէ ամեն բան հարթ ընթանում։ Հայտնիների շրջանում առանց հոր են մեծացել Մալենան, Նաիրա Մովսիսյանը, Մերի Հակոբյանը, Գոշը, Լիա Զախարյանը և այլք։

Ներկայացնելով նրանց՝ նպատակ ունենք ցույց տալ մարդու ամուր, կայուն տեսակը։ Նրանք մեծացել են առանց ծնողի, սակայն կարողացել են ինքնուրույն գտնել իրենց այս կյանքում և դա լավագույն կերպով են կատարել։

Նրանք մեր կողքին ապրող ուժեղ մարդու կենդանի օրինակներ են։ Լիան հարցազրույցներից մեկում պատմել է, որ պապիկին է հայրիկ ասել։

Ավելի հասուն տարիքում որոշել է հանդիպել հորը։ Այժմ շփվում է նրա և նրա դստեր հետ։ Գոշը մի առիթով պատմել է՝ հենց ինքն է խնդրել հորը, որ չշփվի իր հետ։ Նաիրա Մովսիսյանը նշել է, որ չէր հիշում, թե վերջին անգամ երբ է տեսել հորը, բայց երբ իմացել է նրա վատառողջ լինելու մասին, այցելել է նրան ծերանոցում։

Իսկ Մալենան երբեք չի խոսել։ Միայն հայտնի է, որ մայրրը՝ Աննա Մանուչարյանը, նրան միայնակ է մեծացրել։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!