Ադելյա Պետրոսյանը հաղթել է Մոսկվայի գեղասահքի գավաթի երրորդ էտապը։ Աղջնակը՝ Ադելյան սահում է Արա Գևորգյան «ԱՐՑԱԽ» ստեղծագործության ներքո։ Նա հագել է կարմիր զգեստ։
Հոլովակից երևում է, որ աղջիկը բացառիկ տեխնիկայով է օժտված ու չնայած փոքր տարիքին այնպիսի բարդ տեխնիկական հնարքներ է անում, որ նույնիսկ շատ մեծ գեղասահորդներ տարիներ են պարապում, որ դա անեն։ Հուզիչ է, որ Ադելյայի պարին զուգակցվում է Արա Գևորգյանի երաժշտությունը։
Բացի հաղթանակից, Ադելյան նաև հզաոր մեսսիջ է ուղարկում հայկական տաղանդի ու հզոր էության մասին։ Այո, մենք ամեն ուր մեր Ադելյայի նման պետք է հաղթանակներ տանենք։ Պրոֆեսիոնալ ժյուրին հիացել է Ադելյայի սահքով ու տվել բարձր միավորներ, որոնցով Ադելյան մեծ տարբերությամբ է առաջ ընկել իր մրցանակներից։
Նախորդ երկու փուլերին էլ Ադելյան ավելին քան տաս միավորով է առաջ ընկել։ Առջևում վերջնական փուլերն են, որտեղ Ադելյան անխոս հաջողություն հաստատ կգրանցի։