Հայուհին ֆրանսիական եթերում իր հայերեն կատարմամբ ոտքի է կանգնեցրել ժյուրիի անդամներին ու հուզել բոլորին․ անասելի գեղեցիկ ու հուզիչ կատարում

Վերջերս տաղանդավոր ևս մի հայուհու գեղեցիկ ներկայացում է հնչել միջազգային հարթակներից մեկում։ Մարտի տասներեքին «Ձայնը» հայտնի հեռուստանախագծի ֆրանսիական տարբերակի հերթական թողարկմանը մասնակցել է ֆրանսաբնակ հայազգի երիտասարդ երգչուհի Անահիտը։ Անահիտը Լիոնից է:

Նա կատարել է հայկական հին, ավանդական «Հովիվը սարում տխրեց» երգը, որը մշակել է Վենսան Բաղյանը։ Անահիտը երգը հնչեցրել է հայերեն և ֆրանսերեն, դուդուկի ու դափի նվագակցությամբ:

Անահիտի կատարման ընթացքում ժյուրիի անդամները խիստ հետաքրքրված հարցադրումներ էին անում միմյանց։

Իր կատարմամբ հմայելով «Ձայնի» չորս դատավորներին՝ Անահիտը երգն ավարտել ու հուզմունքով տեսել է, որ չորս բազկաթոռներն էլ շրջվել են դեպի իրեն: Ժյուրիի անդամները Անահիտին հոտնկայս ծափահարել են։

«Մենք շրջվեցինք, իսկ դուք շրջեցիք մեր սրտերը»,- հուզված ասել է ժյուրիի անդամներից մեկը՝ Մարկ Լավուանը: Անահիտի այս անչափ գեղեցիկ, հուզող ու սրտամոտ կատարումը կարող եք լսել ստորև կցված նյութի մեջ։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!