Հայկ Պետրոսյանի հուզառատ խոստովանությունն ու անձնական կյանքի որոշ ուշագրավ հանգամանքները

Հայկը տաղանդաշատ դերասան Վարդան Պետրոսյանի որդին է։ Արվեստի ոլորտում արժեքավոր գործունեությամբ զբաղվող հայր ու որդի Պետրոսյանները նաև անչափ հայրենասեր են։

Որդուն հայրենասիրական ոգով դաստիարակած Վարդան Պետրոսյանը արցախյան պшտերազմի օրերին այցելել էր արցախյան դիրքերից մեկը, որտեղ գտնվում էր նրա որդին։

Այդ այցելությունն անհետք չի մնում։ Պահի ազդեցությամբ հետո Հայկի մոտ նոր երգ ներկայացնելու առիթ է դառնում։ Հայկը մի գեղեցիկ ու բազմաթիվ շերտեր ու ասելիք պարունակող գործ է ներկայացրել։

Երգի հոլովակին կից Հայկը մի փոքրիկ նախապատմություն է գրել երգի մասին, որից պարզ է դառնում, որ նա գործը գրել է զինծառայության մեջ եղած ժամանակ։

Երգով հեղինակը սեր է խոստովանում արցախյան առաջին պшտերազմին մասնակցած ծնողներին։ Նա գրում է, որ հենց նրանց պայքարի շնորհիվ է, որ իրենք ունեցել են պայծառ ու ապահով մանկություն։


Նա գտնում է, որ իր սերնդի լավագույն երախտիքի դրսևորումը կլինի այն, որ կառուցեն ապահով երկիր ոչ միայն սեփական զավակների, այլ նաև իրենց պայքարած ծնողների համար։

Понравилась статья? Поделиться с друзьями: