Ինչպես հայտնի է Հայկ Մարությանն այլևս չի հանդիսանում Երևանի քաղաքապետ։ Թե ինչով կշարունակի զբաղվել Հայկ Մարությանը, դեռևս հայտն չէ․ արդյոք կվերադառնա՞ դերասանի իր աշխատանքին և կշարունակի իր կարիերան ինչպես տարիներ առաջ էր, թե՞ գործունեության այլ ոլորտ կընտրի։
Այսօր նախկին քաղաքապետը մի տեսանյութ տարածեց, որտեղ հաշվետվություն է ներկայացրել՝ քաղաքացիներին հայտնելով իր կառավարած տարիներին կատարած աշխատանքի վերաբերյալ։
Տեսանյութում նախ ներկայացված է 2018 թվականին Մարությանի քարոզարշավից որոշակի հատվածներ, որտեղ նշել էր, թե ինչ աշխատանքներ, բարեփոխումներ է պատրաստվում կատարել քաղաքապետ ընտրվելու դեպքում, այնուհետև ներկայացված է իր այն աշխատանքները, խոստումներն, որոնք այս երեք տարիների ընթացքում նա կատարել է։
Տեսանյութին Հայկը կցել է հետևյալ գրառումը․ «Սիրելի հայրենակիցներ, սիրելի երևանցիներ, շնորհավորում եմ գալիք Նոր տարին, մաղթում եմ խաղաղություն, հաղթանակներ և բարեկեցություն։
Տեսանյութում մեր երեք տարվա աշխատանքի համառոտ հաշվետվությունն է»։ Տեսանյութը մանրամասնորեն կարող եք դիտել ստորև։