Հայտնիերը շարունակ ապրում են քաղցր հիշողություններով։ Հիշում են անցած գնացած օրերը, որոնք այլևս երբեք չեն վերադառնա։
Նրանք կորցրեցին իրենց ընկերոջը, հորն, առաջնորդին։ Անցած այդ օրերն էլ ետ չեն բերի․ նրանք ապրում են կրկին Վերևում հանդիպելու ակնկալիքով։
Հայ էստրադայի վառ ներկայացուցիչները հուշերում նշում են՝ հանգիստ են, որ նրանց՝ Արթուր Գրիգորյանի, Հայկոյի կենդանության օրոք հաճախ են ասել, որ սիրում են, հպարտանում և բարձր գնահատում իրենց արվեստը, որն ինչ-որ չափով ազդեցություն ուներ նաև հենց իրենց գործունեության վրա։
Երգիչ, երգչուհիները շարունակ կիսվում են հուշ դարձած ընկերների մասնակցությամբ պատմություններով, տարբեր դրվագերով։
Այս նյութում կներկայացնենք Էրիկ Կարապետյանի հանրայնացված տեսանյութը, որն անսահման հուզիչ է։ Տեսանյութին կից Էրիկը գրել է․ «Հայկոս, Գրիգորիչս»։
Այդտեղ Էրիկը Հայկոյի և Գրիգորևիչի հետ է։ Նրանք երգում են և վայելում պահը, իսկ Հայկոն ուղղակի հիանում է ընկերներով։ Իսկ հայ հասարակությունը կորցրեց ևս մեկ հրաշալի ստեղծագործողի, հայրենասերի և անզուգական կոմպոզիտորի, ում մահը սգաց հայությունը և խոր ափսոսանքով ու ցավով է խոսում նրա մասին։ Հուզիչ այդ տեսանյութը, որն անգնահատելի հուշ է դարձել, կարող եք դիտել վարը։