Հայկոն մի նոր ու գեղեցիկ երգի տեսահոլովակ է ներկայացրել՝ հավատարիմ մնալով իր որդեգրած ոճին ու սկզբունքներին։ Նրա նոր գործը վերնագրված է «Ամենա»։
Երգը, որ ներկայացրել է երգիչը, հեղինակային է․ երաժշտության հեղինակը հենց ինքն է, իսկ խոսքերի հեղինակը Ավետն է Բարսեղյան, ով մեր ժամանակի թերևս ամենից հայտնի հեղինակներից է։
Նոր երգը մատուցվում է գեղեցիկ ու խորհրդանշական տեսահոլովակի զուգակցությամբ։ Տեսահոլովակում հիմնականում երևում է Հայկոն՝ տարբեր հոեվիճակներում և կապույտ երանգավորմամն միջավայրում՝ բության մեջ։
Երգի թեմատիկան սերն է, իսկ ոճը ոչ մի կերպ չի տարբերվում երգչի մինչ այս մատուցած երգերի ընդհանրական ոճից։ Նա հոգեհարազատ է մնացել ինքն իրեն։
Նոր գործը միանգամից սիրվել է Հայկոյի երգարվեստի սիրահարների կողմից, ովքեր երգչից նորությունների էին սպասում և բավականին գոհ են արդյունքից։
Հայկոյի ներկայացրած նոր, մեղեդային ու գեղեցիկ գործը ներկայացնում ենք կից բերված նյութի մեջ։