Հայկոն ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց

Այսօր տեղեկություն տարածվեց, որ ճանաչված և սիրված երգիչ Հայկոն այս պահին գտնվում է հիվանդանոցում։ Երգիչը հիվանդանոց է տեղափոխվել երկու օր առաջ։

Բժիշկները երգչի վիճակը տեղափոխման պահին գահատել են ծայրահեղ ծանր։ Երգիչը վարակվել է կորոնավիրուսով, որի հետևանքով վիճակը վատթարացել է։ Այսօր պարզ դարձավ, որ Ալեն Սիմոնյանը գնացել էր հիվանդանոց՝ Միքայելյան վիրաբուժական կենտրոն, այցելելու Հայկոյին և տեսակցել է նրան։

Հայկոն սոցիալական իր հարթակներում վերջին օրերին լուռ էր և որևէ հրապարակմամբ հանդես չի եկել, սակայն նրա առողջական խնդիրների վերաբերյալ ոչինչ հայտնի չէր։ Դեռ այդ ժամանակ երկրպագուներն անմիջապես նկատել էին բացակայությունը։

Նրա վերջին հրապարակումը սեպտեմբերի վեցին է եղել։ Այն աշխատանքային առօրյայից արված լուսանկար է։ Հանրության շրջանում լուրն անհանգստություն է առաջ բերել։ Երգչի երկրպագուները սրտացավություն են հայտնել և անհանգստացել սիրելի երգչի համար։

Բազմաթիվ օգտատերեր նրան շուտափույթ առողջացում են մաղթել ։ Մենք նույնպես միանում ենք նրա երկրպագուներին և ապաքինում ցանկանում։

Понравилась статья? Поделиться с друзьями: