Երեկ ուշ երեկոյան Սարգիս Եղիազարյանը ներկայացրեց նոր երգի պրեմիերա։ Այս երգի երաժտության հեղինակը Հայկոն է, իսկ խոսքերը պատկանում են Ավետ Բարսեղյանին։
Երգը կոչվում է «Սերը աչքերն են հենց քո»։ Այս ստեղծագործությունը Հայկոյի վերջին աշխատանքն է եղել։ Այն իսկապես հիացնում է և ամբողջովին Հայկոյի ոճի մեջ է։ Կոմպոզիտորը անդավաճան է մնացել իր ռոմանսներին։ Եվ իսկապես այնքան զգալի է Հայկոյի շունչը։
Անզուգական ստեղծագործությունը Սարգիսը մեծ պատվով է կատարել։ «Սերը աչքերն են հենց քո, երբ դու նայում ես ինձ։
Լույս հայացքիդ ներքո սերը ժպիտն է հենց քո, երբ դու ժպտում ես ինձ․․․ սիրտս է երկնքով»,- հնչում են երգի բառերում։ Երգը հանրայնացումից անմիջապես հետո հազարավոր հավանումների արժանացավ։
Օգտատերերը կիսվում էին դրական կարծիքներով և հիանում նոր, հրաշալի աշխատանքով։ Երգը կարող եք վայելել վարը կցված տեսանյութում։