Հայկոյի որդու ծննդյան անակնկալը․ ահա թե ինչ էր կազմակերպել Անահիտ Սիմոնյանը կեսգիշերն անց

Սիրված երգիչ, կոմպոզիտոր Հայկոյին մոռանալն անհնարին է։ Հայկոն կապրի միշտ՝ իր երգերում, ստեղծագործություններում ու որդու մեջ։

Հայկոյի որդին՝ Արմանը, սիրված է բոլորի կողմից։ Օրերս Արմանը նշել է իր տարեդարձը։ Նրա մայրիկը՝ Անահիտ Սիմոնյանը, հրաշալի ժամանց է կազմակերպել որդու և նրա ընկերների համար։ Օրն անցել է հագեցած, բարձր տրամադրությամբ, լի անակնկալներով և անմոռանալի հուշ մնացել Արմանի կյանքում։

Բայց մինչ ընկերների հետ օրն անցկացնելը Անահիտը կեսգիշերին հարազատների հետ Արմանին անկնկալ է մատուցել։՝ տորթ, հետաքրքիր հերոսներ, երգ ու պար և այլն։ Կեսգիշերին ընտանիքը լավ ուրախացել է և շնորհավորել Արմանին։

Անահիտ Սիմոնյանը օրվա ուշագրավ կադրերով կիսվել է հետևորդների հետ և ցույց տվել մանրամասներ կեսգիշերին կազմակերպած անակնկալից։

Անահիտի հետևորդները շնորհավորել են Արմանին և ջերմ մաղթանքներ հղում։ Մենք նույնպես միանում ենք բոլոր մաղթանքներին և լավագույնը ցանկանում նրան։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!