Հայկոյի նամակը որդուն․ անասելի հուզիչ տեսանյութ, որտեղ հնչում է Հայկոյի ձայնը

Հայկոն բացի տաղանդաշատ երաժիշտ և բարձրաժեք մարդկային որակներով օժտված անհատականություն լինելը, նաև հրաշալի հայր է եղել իր միակ տղայի համար, ում ծնունդը համարել է սեփական կյանքի ամենից մեծ ու արժեքավոր ձեռքբերումը։

Հայկոն անասելի հուզմունքով է սպասել Արմանի ծնվելուն։ Երաժիշտը մի առիթով խոստովանել է, որ մեծ ցանկություն է ունեցել, որ տղան իրեն նման լինի։ Ծիծաղելով հիշում է, որ տղայի՝ Արմանի տեսքը նոր ծնվելուց հետո ավելի շատ Անահիտին է նման եղել։

Նա այդ առիթով այնքան է նյարդայնացել, որ նույնիսկ վթարի է ենթարկվել։ Հետագայում Արմանը գնալով ավելի ու ավելի է հայրիկին նմանվում։

Համացանցում տարածվել է մի տեսանյութ, որտեղ հնչում է Հայկոյի ձայնը, իսկ նրա ասելիքն ուղղված է միակ որդուն՝ Արմանին։

Հնչում են երգչի հայրական մտահոգություններն ու մտածմունքները, ձգտումներոը, տեսլականներն ու սպասելիքները։


Հայկոյի ձայնով պատրաստված ազդեցիկ ու հուզիչ տեսանյութը՝ կից։

Понравилась статья? Поделиться с друзьями: