Հայկոյին հրաժեշտ տալը որքան դժվարին է նրա անձը և երգարվեստը գնահատողների համար, կրկնակի դժվար ու ծանր է նրան անձնապես ճանաչողների, նրա հետ շփում ունեցած անձանց համար, քանի որ նրանցից յուրաքանչյուրն իր մտքում ունի իր պայծառ Հայկոյի կերպարը։
Այսօր Կոնդի եկեղեցին աննկարագրելի ծանր ապրումներով է պարուրված։ Եկեղեցի են այցելում հազարավոր մարդիկ՝ իրենց վերջին հրաժեշտը սիրելի երգչին տալու համար։
Հանրային հարթակներում առկա կադրերից երևում է, որ Հայկոյի մտերիմներից շատերը եկեղեցում չեն կարողանում զսպել իրենց էմոցիաները և լաց են լինում։ Նրանց համար Հայկոն բացառիկ կերպար էր։
Դերասաններից Լևոն Հարությունյանը, լինելով բավականին ամուր ու հավասարակշռված մարդ, Հայկոյի մասին արտահայտվելիս նույնպես չի կարողացել զսպել իր էմոցիաները։
Գնահատելով տաղանդաշատ երաժշտի մասնագիտական կարողությունները՝ Լևոն Հարությունյանը փորձել է խոսել նաև նրա մարդկային որակների մասին, սակայն չի կարողացել․ դերասանը չի կարողացել տիրապետել իր հուզմունքը։