Հայկոյի ընկերները խոսել են նրա առողջական վիճակի մասին և խնդրանքով դիմել հանրությանը․ տեսանյութ

Օրերս տեղեկացրել էինք, որ սիրված երգիչ Հայկոն վարակվել է թագավարակով։ Նրա վիճակը ծանր էր։ Նրա հիվանդանոց  տեղափոխվել համոզել է Արմեն Մուրադյանը։

Այնուհետև երգչի նախկին կինը՝ Անահիտ Սիմոնյանը,  հանդես եկավ գրառմամբ և խնդրեց, որ ըտանեկան ծանր այս ժամանակաշրջանում խնայեն իրենց որդուն և հարցեր չտան երեխային։

Այսօր երգչի  վերաբերյալ սուտ  լուրեր սկսվեցին տարածվել՝  Հայկոյի կյանքի վերաբերյալ բոթով։ Ընտանիքին մոտ կանգնած բազմաթիվ մտերիմներ, հարազատներ շտապեցին հերքել սուտ տեղեկատվությունը։

Ժամեր առաջ Հայկոյի ընկերները հիվանդանոցի բակից տեսանյութ հրապարակեցին, որտեղ խոսել են իրենց ընկերոջ մասին և տեղեկացրել հանրությանը, որ Հայկոն բուժում է ստանում և վիճակը կայունացել է: Տեսանյութը հանրայնացրել է Կամո Սեյրանյանը։ Այնտեղ էին գտնվում Ալլա Լևոնյանը, Արսեն Գրիգորյանը, Սյուզան Մարգարյանը և այլք։


Նրանք խնդրել են երգչի առողջական վիճակը շոու չդարձնել, այլ աղոթել նրա համար։ Ընկերների պարզաբանման վերաբերյալ տեսանյութը դիտեք վարը։

Понравилась статья? Поделиться с друзьями: