Հայկական ՍԻՐԻՈՒՍ խմբի նոր տեսահոլովակը

ՍԻՐԻՈՒՍ խմբի մասին արդեն պատմել ենք, որ նրանք ռեկորդային դիտումային քանակ ունեցան իրենց կիսառեպ կատարումներով և ահա նոր հոլովակ են թողարկել տղաները՝ «Ամեն օր ԱմանՕր» է կոչվում երգը։ Բառերը գրել են Սիրիուսի տղաները, միքս-գործիքավորումը արել են սթրիթ սթարսի տղաները, որոնց հետ ևս դուետներ ունեն Սիրիուսի տղաները։

Բիթը շատերի նման չեն գնել, այլ իրենք են գրել։ Հիմնականում մշակել է բիթը՝ Արտուշ Խաչիկյանը։ Օպերատորը Ալիկ Սաֆարյանն է, մոնտաժը արել է Դավիդիով վիդիո ստուդիան։ Երգի մեջ հիմնականում պարզապես օդից մտքեր են, որևէ խոհափիլիսոփայական հետքեր պետք չէ փնտրել, ընդամենը բիթային ու տեքստային համընկնումեր են փորձել ստանալ։

Այս անգամ հոլովակում կատարողները շատ չեն, երևի Սիրիուսի տղաները տարբեր կերպ են փորձում պրեմիերաներ անել ու փոփոխել կազմը, կերպը, երգի ներկայացնումը։

Պահպանում են հիմնականում իրեց հոլովակներին բնորոշ մթությունը ու մինորային երանգները, որի երևի իրենց սթայլի մի մասն է։

Понравилась статья? Поделиться с друзьями: