Հայկական սեր ու թախիծ․ «Սարերի հովին մեռնեմ»

Ցանկանու՞մ եք ծանոթանալ այս կամ այն ժողովրդի մշակույթին, լսե՛ք նրա երգերը։

Դրանցում կան կարոտ և թախիծ, սեր ու տխրություն, ուրախություն և վիշտ։ Ժողովրդական երգերի շնորհիվ կարելի է ծանոթանալ նաև տվյալ երկրի պատմությանը, անցած-գնացած իրադարձություններին։ Դրանցում կարող են պահպանվել այնպիսի փաստեր, որոնք ջնջված են պատմության էջերից։

Ի դեպ, հայկակական ժողովրդական էպոսը՝ «Սասնա ծռեր»-ը, Գարեգին Սրվանձտյանցը գրառել է երգի միջոցով։ Մինչ օրս էլ ինչպես Արևելյան, այնպես էլ Արևմտյայն Հայաստանում սասունցիները երգելով են պատմում մեր դյուցազներգությունը։

«Սարերի հովին մեռնեմ»-ը կարոտի երգ է։ Աղջիկը սիրում է ու կարոտում, ինչպես նաև գովերգում իր յարին։ «Մի տարի յար չեմ տեսել, տեսնողի ջուխտ աչքին մեռնեմ» տողերը խոսում են նրա անսահման սիրո ու դրա պատճառած վշտի մասին։

Իսկ այժմ վայելենք կատարումը։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!