«Հայկական ողբերգության տարելիցի օրերին օտարի տոնն ենք տոնում․․․ողբամ ձեզ ու ձեր անարժանապատիվ իշխանությանը»․ Կարին Տոնոյան

Կարին Տոնոյանը՝ անմահացած հերոս Մենուայի մայրը, իր հոգում և սրտում եղած ցավը հաճախ է պատմում սոցիալական հարթակում և երևի թե փորձում այդպես փոքր-ինչ մեղմել սրտի կսկիծը։

Հերոսածին մայրը սոցհարթակում լուսանկար է հանրայնացրել, որտեղ պատկերված է գիշերային Եռաբլուրը։ Լուսանակրին կից Կարին Տոնոյանը գրել է․ «Եռաբլուրում քամին այսօր անասելի մոլեգնած էր…..

մայրերի լալահառաչը խլանում էր օդը ճեղքող հրավառությունից…..հեռվից լսելի և տեսանելի էին տոնական ձայնը և գունավառությունը….. ասում են՝ ինչ-որ օտար տոն են տոնում …… ինձ թվում էր սեպտեմբերը մեզ համար պատերազմաբեր, մահաբեր և դավադիր ամիս է այլևս…….և պիտի ցավից լռենք միայն այլևս սևազգեստ այս աշնանը……բայց մենք տոնում ենք ….. հայկական ողբերգության տարելիցի օրերին օտարի տոնն ենք տոնում……

ստրուկի հոգեբանություն….. սեփական ժողովրդին ստրկացրած իշխանությունը գետնատարած սողում է օտարների առջև….. ողբամ ձեզ և ձեր անարժանապատիվ իշխանությանը….չէ, դուք իշխաննություն չեք, դուք հարճություն եք՝ անպատիվ, ծախու……

Եռաբլուրում տղերքի հոգիները մոլեգնում են քամահար…. Եռաբլուրից տղերքի հայացքները գարշում են ձեր տեսքից…. Վախեցեք նրանցից, նրանք դեռ գալու են ձեր դատին»։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!