«Հայերը խաչ են դրել Հայաստանի վրա»․ քննարկվում է 44 մետրանոց երկաթյա խաչը․ լուսանկարներ

Վերջերս Գեղարքունիքի մարզ Երանոսում մեծ չափերի խաչ են հիմնել։ Այդ խաչի բարձրությունը հասնում է քառասունչորս մետրի։ Այն նվիրված է պատերազմի զոհերին։

Դա քաղաքացիների մոտ տարակարծություն է առաջ բերել։ Մի մասը կարծում է, որ այդ խաչի ստեղծման,

կանգնեցման աշխատանքների վրա ծախսված գումարներով կարելի էր առավել անհրաժեշտ ծախսեր կատարել, որը կծառայեր հայրենիքի պաշտպանությանը, ոմանք էլ նշում են, որ դա այդքան էլ լավ նշան չէ։

«Հայերը խաչ են դրել Հայստանի վրա»,

«Ինչքան հեռանում ենք քրիստոնեությունից, այնքան ավելանում են կանգնեցվող խաչերը և դրանց բարձրությունը»,

«Սրանից ավելի սատանիստական բան դժվար կլիներ մտածել․․․»,


«Ասա 1700 տարի 1000 ու 1 եկեղեցիներ կառուցեցիք, ինչի՞ հասաք, որ հիմա 1000 ու 1 խաչ եք դնում»,- ահա այսպիսի և այլ  նման մեկնաբանությունների է արժանացել մի շարք քաղաքացիների կողմից Երանոսում բարձրացված խաչը։,,

Մեկնաբանությւոնների լուսանկարները ներկայացնում ենք նյութին կից, որտեղ կգտնեք այլ մեկնաբանություններ և գրառումներ ևս։

Понравилась статья? Поделиться с друзьями: