«Հայաստան ջան»․ Արմենչիկի հուզիչ տեսահոլովակը

«Հայաստան ջան» է կոչվում Արմեն Գոնդրակչյանի հուզիչ ձոն-երգը Հայաստանին։ Խաղաղությանն է նվիրված երգը, աղթոքով, որ միշտ լինի խաղաղ։ Հոլովակի ռեժիսորը Ժոռ Մելոյանն է։ Ձայնագրումը տեղի է ունեցել Բինա պրոդակշնում։ Երաժշտությունը գրել է Ռիչարդ Մադլենյանը, բառերը Գևորգ Եղիազարյանը։

Օպերատորներն են Վազգեն Մուրադյանը, Գևորգ Ճուղուրյանը։ Արմենչիկի արտաքին տեսքով զբաղվել է Արմեն Գալյանը։ Քաստինգը արել է ինդիվիդիում պրոդակշնը։ Մոնտաժը արել է Կարեն Մելքումյանը։ Հոլովակը սյուժետային է։ Արթուր Գեղամյանն է գլխավոր դերում։

Արմենչիկի կադրերը հիմնականում օվկիանոսի ափին են, իսկ նրանից անկախ ծավալվում է հիմնական սյուժեն հոլովակի։ Արմենչիկը հայրենիքին ձոնած երգեր շատ ունի, սկայն սա ամենասրտառունչերից է, որտեղ ինքնախոստովանանք է սեփական երկրին։ Եվ հենց դրա համար է «Հայաստան» բառին կցված քաղցր ու սիրառատ «ջանը»։

Արմենչիկը նաև ունի երգ նվիրած զինվորին, որը ևս շատ հուզառատ է։ Այդ երգում էլ զինվորի ինքնախոստովանանք է մորը։

Понравилась статья? Поделиться с друзьями: