Ժամեր առաջ Սուրեն Պապիկյանը ուրախալի լուր հայտարարեց․ Հայաստան է վերադառնում ևս մեկ գերի։ Լուրն անմիջապես տարածվեց համացանցով և յուրաքանչյուր հայի ուրախություն պարգևեց։
Նրանց յուրաքանչյուրի վերադարձին համայն հայությունն է սպասում։ Պապիկյանը հայտնել է նաև, որ Կառավարությունը ակտիվ է գործունեություն է ծավալում այս ուղղությամբ։ Նա նաև հայտարարեց վերադարձվող գերու անունը․ նա Դավիդյան Արթուրն է, ով ծնվել է 1989 թ․։
Նա գերեվարվել էր օգոստոսին։ Արթուրը պատահաբար հատել էր սահմանը։ Տղան երբ հասել է Ստեփանակերտ, կապ է հաստատել ընտանիքի անդամներիկ հետ, ովքեր անասելի ուրախությամբ լուրը հայտնել են Նաիրա զոհրաբյանին։
Արթուրը Ստեփանակերտից տեղափոխվել է Երևան Մուրացան հիվանդանոց ընդհանուր զննում անցնելու նպատակով։ Վերջապես մեկ ընտանիք ևս երջանկացավ և հնարավորություն ստացավ գրկել իրենց որդուն։
Յուրաքանչյուր հայի սրտի մաղթանքն է, որ բոլորը մեկ առ մեկ վերադառնան իրենց ընտանիքներ, որտեղ անհամբերությամբ են սպասում և նրանց ճանապարհը պատում են աղոթքներով։