Արման Աբովյանը համացանցային իր հարթակում գրառում է կատարել, որտեղ պատմել է կորոնավիրուսի նոր՝ դելտա շտամ տեսակի մասին։
Աբովյանը մեղադրել է իշխանությանը, որ նրանք տեղյակ լինելով վիրուսի մոտալուտ ալիքի մասին՝ ավելի վաղ չեն կազմակերպում կանխարգելիչ միջոցառումներ։ Նա նշել է, որ մեկ ամիս առաջ իրենք արդեն զգուշացրել էիր, որ աշնան սկզբին այդ վտանգը կանխատեսվում է։
Աբովյանը գրառման մեջ ընդգծել է, որ Ռուսաստանում, Իրանում, Հնդկաստանում COVID19-ի հետ կապված շատ ծանր և բարդ իրավիճակ է։ Քաղաքական գործիչը բոլորի ուշադրությունը հրավիրում է այն բանի վրա, որ ամենաշատ տուրիստները Հայաստան գալիս են հենց նշված երկրներից։
Նա հորդորել է հանրությանը պատվաստվել։ Աբովյանը նշում է, որ վիրուսի հավանական ներթափանցումը առավել ուժգին է լինելու։ Եվ եթե Ռուսաստանի, Իրանի պես երկրները, որոնք մեծ ռեսուրսներ ունեն, «ճկռում են», ապա ինչ կլինի Հայաստանի հետ։
«Ես չեմ չարախոսում, ես պարզապես փորձում եմ զգուշացնել բոլորին, որ մուրճով վիրուսը չես հաղթի, իսկ պողպատե մանդատով հիվանդների կյանքը չես փրկի»,- գրել է Արման Աբովյանը։