«Հայաստան դաշինքը լծակներ չի կիրառե՞լ»․ լրագրողի հարցը Իշխան Սաղաթելյանին․ ահա թե ինչ պատասխանեց նա

«Հայաստան» դաշինքը չի դադարում մեղադրանքներն ուղղված ՔՊ-ին։ Նրանք շարունակ պնդում են, որ  ընտրություններն ուղղորդվել են կեղծարարություններով։

«Հայաստան» դաշինքը մտել է խորհրդարան, սակայն արդեն բազմիցս է նշել, որ մտնում են մի նոր պայքարի։ Նրանց նպատակն է հնարավորինս արագ հեռացնել իշխանությանը։ Ռոբերտ Քոչարյանն անգամ ասուլիսներից մեկում նշել էր, որ ըստ իր սեփական կանխատեսումների՝ իշխանությունը մոտավորապես 1,5 տարի անց կհեռանա։

Այսօր հերթական ասուլիսի ժամանակ Իշխան Սաղթելյանը պնդել է, որ թե՛ քարոզարշավին և թե՛ ընտրություններին ակտիվորեն կիրառվել են իշխանական լծակներ։


Լրագրողի այն հարցին, թե «Հայաստան» դաշինքը արդյոք լծակներ չի կիրառե՞լ, երբ պղնձամոլիբդենային գործարանի մոտ 200 աշխատակից արշավի ավարտին մտավ գործարան, Իշխան Սաղաթելյանը պատասխանել է, որ աշխատակիցներն իրենց ընդմիջման ժամին դուրս են եկել և մասնակցել։

Լրագրողը պնդեց, որ այդ պահին ընդմիջման ժամ չէր, ինչին ի պատասխան Սաղաթելյանն ասաց, որ միգուցե այդ գործարանում ընդմիջումը սկսվում է 12-ին։

Понравилась статья? Поделиться с друзьями: