«Հայաստան»․ Արկադի Դումիկյան նոր տեսահոլովակ

Մի քանի ժամ առաջ Ա․ Դումիկյանն ներկայացրեց հուզառատ նոր կատարում նվիրված Հայաստանին։ Երաժշտությունը գրել է հենց ինքը, իսկ բառերը Գուգ Գելենցը, գործիքավորումը Զորիկ Միխայանն է արել։

Նույնիսկ ռուսներն են քոմենթներ արել, որ շատ հուզիչ է։ Արկադին դեռ հոլովակով չի ներկայացրել երգը, պարզապես դրոշակով նկարով է ներկայացել։ Ամեն ոք իր գործառույթներն է փորձում համակարգել ու գտնել հենց իր, սեփական օգտակարության գործակիցը։ Հետևաբար արվեստին առնչվողներն են իրենց գործառույթն են անում ռազմասիրական երգերով կամ ազգասիրական երգերով, որոնք ակներև ազդեցություն են թողնում ունկնդրի վրա։

Սա մի կարևոր փուլ է, որը պիտի ուղեկցվի ժամանակը պատմող երգերով։ Տեսեք, եթե իննսունակններին ստեղծվեցին այն ժամանակվա երգերը, ապա հիմա էլ ստեղծվում են այսօրվա երգերը, այսօրվա ասելիքվ ու մոտեցումով հայրենի երկրին։

Արկադին նաև ունի զինվորների մասին երգ, սակայն հենց բուն Հայաստանի մասին առաջին անգամ է երգ թողարկել։

Понравилась статья? Поделиться с друзьями: