Հայաստանում «փոքրիկ հսկա» է լույս աշխարհ եկել․ ահա թե որքան է նրա քաշը

Երեխաները կյանքի նպատակն են և այն զարդարող էակները։ Հենց նրանք են, որ կարողանում են իրենց գոյությամբ փոխել իրականությունը և անսահման երջանկություն նվիրել։

 

Հայաստանում լույս աշխարհ է եկել և անասելի ուրախություն և երջանկություն պարգևել իր ընտանիքին ևս մեկ փոքրիկ։

Իսկ թե ինչու է հատկապես ընդգծվել այս փոքրիկի լույս աշխարը գալը՝ պայմանավորված է նրա քաշով։ Երեխան ծնվել է բավականին խոշոր։

Նա կշռում է 4 կգ 600 գրամ։ Ծնունդն ընդունել են Արտաշատի ծննդատանը։ Ծննդատունը համացանցային հարթակում տեղեկացրել է, որ օրը սկսում են բարի և անչափ ուրախալի լուրով, ապա հայտնել են՝ լույս աշխարհ է եկել «փոքրիկ հսկա»։

Նրա հասակը հիսունհինգ սմ է։ Ծնվել է բնական ճանապարհով։ Տղան ծնողների առաջնեկն է։ Երջանիկ ծնողներն Արտաշատից են։ Նրանք որդուն շնորհել են պապիկի անունը՝ Հուսիկ։ Մայրը և երեխան լավ են զգում և առաջիկայում դուրս կգրվեն ծննդատնից։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!