Փողոցում արդեն ապրիլի վերջն է, սակայն կարծես թե գիժ մարտը լինի․ այս պահին Հայաստանում ձյուն է տեղում։ Թեպետ սովորական է ապրիլքսանչորսյան հիշատակի օրն անձրևի գալը, կարծես երկնքի սգո խորհրդանիշ, բայց ձյունն իրապես անսովոր է այս ամսվա համար։
Երեկվանից Շիրակի, Արագածոտնի և Գեղարքունիքի, Կոտայքի մարզերում ձյուն է տեղում։ Տեղացիները նույնպես զարմացած են ու բազում լուսանկարներ են տեղադրում համացանցում՝ կատակելով՝ եղանակը շփոթվել է կամ ժամանակացույցը եղանակի մոտ փչացել է։
Հրապարակումներ են անում նաև պատկան մարմինները՝ նշելով՝ ճանապարհները հիմնականում անցանելի են, բայց կան դճվար անցանելի հատվածներ։ Սակայն այն վարորդները, որոնք արդեն փոխել են ձմեռային անվադողերը, թող զերծ մնան ճամփորդելուց․ անչափ վտանգավոր է։
Թեպետ հայ-վրացական սահմանը մարդկանց համար փակ , բեռնափոխադրումների համար փակ չէ, ու ԱԻՆ-ը հորդորում է միայն ձմեռային անվադողերի առկայությամբ երթևեկել։