«Հայաստանում կնոջ համար բաժանությունը դատավճիռ է, վերջ, նա այլևս չի կարող լինել երջանիկ․․․»․ Լիլիթ Մուրադյան

Լիլիթ Մուրադյանն իիր օգտահաշվում խոսել է դավաճանության և բաժանման մասին։ Հաղորդավարուհին գրառման մեջ նշում է, որ հետևորդները շատ են խնդրել գրել այս մամսին, ապա հավելել է, որ սա չափազանց  նուրբ թեմա է իր համար։

«Հայաստանում կնոջ համար բաժանությունը դատավճիռ է, վերջ, նա այլևս չի կարող լինել երջանիկ, իրավունք չունի 2-րդ անգամ ամուսնանալու, չեն ընդունում իր իսկ ծնողները և սկսում են պիտակավորել շրջապատում։ Արդյունքում մենք տեսնում ենք կանանց, ում աչքերում խորը ցավ կա, քանի որ նա լռել է, իմացել, դիմացել, արտասվել, բայց չի բաժանվել, հանուն՝ երեխաների, ծնողների և ամենակարևորը հանուն հասարակության կարծիքի։

Տխուր է, բայց փաստ է, սակայն ձեզ ասեմ մեկ այլ վիճակագրություն, ամեն 2-րդ ընտանիքում, որտեղ ծնվում է խնդրով երեխա, հայրը լքում է՝ կնոջը միայնակ թողներով երեխայի հետ։

Ասացե՛ք ինձ, որտե՞ղ է արդարությունը, ո՞ւմ համար ենք մենք ապրում։ Ի ուրախություն ինձ, այսօր ես տեսնում եմ ուրիշ նորմեր, ուրիշ հասարակություն և ուրիշ արժեքներ, կանայք ավելի ուժեղ են, վճռական և սկզբունքային։ Ոչ ոչ, սխալ չհասկանաք, ես բացարձակ կոչ չեմ անում բաժանվել ամեն ծագած վեճի պատճառով, կրկնում եմ, յուրաքանչյուր ուրախ լուսանկարի հետևում կան շատ վեճեր, արցունքներ, դժվարություններ և անցած ճանապարհ։

 

Ընտանիք պահելը շատ դժվար, սակայն երկկողմանի աշխատանք է։ Եթե կա դավաճանություն, ուրեմն չկա սեր, եթե չկա սեր, չկա վստահություն, առանց վստահության չկա ներքին խաղաղություն…», -գրել է Լիլիթ Մուրադյանը։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!