Արմեն Մուրադյանը բժշկության ոլորտի հերթական ցնցող նորությունն է հայտնել և հիացել հայ բժիշկների նոր ձեռքբերումներով։
Նրանք բացառիկ վիրահատություն են կատարել, որի արդյունքում կարողացել են պահպանել քառասուներեքամյա կնոջ վերարտադրողականությունը։ Մուրադյանը գրել է, որ «Հարյուր տարի ժողովրդի թիկունքին» ծրագիրը և նրան միացած «Բեգլարյան» բժշկական կենտրոնն իրենց ծրագրի շրջանակում բժշկական կենտրոն դիմած պացիենտին` քառասուներեքամյա Աղրամանյանին, վիրահատության են ենթարկել։
Կնոջ մոտ ախտորոշվել էր արգանդի բազմահանգույց միոմա։ Այն իր չափերով հասնում էր 28-30 շաբաթական հղիության չափերի և ուներ 3 կգ քաշ։ Եվ ահա վիրահատության արդյունքում հեռացվել է միոման՝ պահպանելով կնոջ վերարտադրողական ֆունկցիան։
Սա բացառիկ վիրահատություն է։ Մասնագետները պնդում են՝ իրենց համար չափազանց կարևոր էր այդ տարիքում պահպանել երիտասարդ կնոջ վերարտադրողականությունը, որին կարողացան հասնել մեծ ջանքերի և բարձր պրոֆեսիոնալիզմի շնորհիվ։
Մասնագետները կոչ են անում կանանց՝ տարին 1 անգամ այցելել բժշկի, որպեսզի հնարավոր լինի ժամանակին կանխել վտանգը։