Երեկ Հայաստանի որոշ համայնքներում կայացավ ՏԻՄ ընտրությունները և մինչ ամփոփվում էին արդյունքները, Արմեն Աշոտյանը, ով մշտապես այս կամ այն իրադարձությանը տալիս է իր քաղաքական գնահատականը և կածիք հայտնում, այս անգամ նույնպես բացառություն չարեց և հանդես եկավ համապատասխան գրառմամբ։
Արմեն Աշոտյանը ուրախություն է հայտնել, որ ՔՊ-ն ընտրություններում հաղթանակ չտարավ։ Իհարկե, նա իր կարծիքն արտահայտելիս նախընտրել է օգտագործել ոչ սովորական բառապաշար։
Աշոտյանը մասնավորապես գրել է․ «Հայաստանն այսօր Գյումրի — Գորիս ուղեծրով սիկ… է անում վիժվածքին։ Հյուսիս-հարավ երկայնքով նրա կապիկները տեղ չունեն մեր կյանքում, մնում է Հայաստանի սրտում՝ Երևանում նրա հարցերը լուծենք»:
Ուշագրավ է այն հանգամանքը, որ ավելի վաղ Աշոտյանը մեկ այլ գրառմամբ էր հանդես եկել, որտեղ հայտարարել էր, որ հայ ժողովուրդ, պետություն այլևս գոյություն չունի և պատճառը մատնանշել էր ոչ միայն «կապիտուլյանտ ոչնչության» գոյությամբ, այլև մեղադրել է հասարակությանը։