«Հայաստանի Հանրապետությունը մահանում է, հայ ժողովուրդը մահանում է․․․»․ Արմեն Աշոտյան․ տեսանյութ

ՀՀԿ ներկայացոււցիչ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր օգտահաշվում կիսվել է մի հրապարակմամբ, որը ՍԴ-ում ընթացող դատական  նիստից է։

Այդ նիստում Դավիթ Հարությունյանը եզրափակիչ ելույթով է հանդես եկել։ Տեսանյութում Դավիթ Հարությունյանն իր  ելույթում նշել է, որ Սահմանադրական դատարանի վճռից շատ բան է կախված, օրինակ՝  Հայաստանի Հանրապետության հետագա  ուղին։

Արմեն Աշոտյանն այս իրավիճակի վերաբերյալ հայտնելով իր տեսակետը, կարծիքը՝  նյութին կից գրառում է կատարել, որտեղ նշել է, որ Հայաստանը և հայ ժողովուրդը մահանում են ։

Դավիթ Հարությունյանի ելույթը որակել է փայլուն և իրավիճակի փրկության գուցե վերջին ճիգը։ Աշոտյանը մասնավորապես գրել է․ «Հայաստանի Հանրապետությունը մահանում է: Հայ ժողովուրդը մահանում է:

Պատմության մեջ իր նախադեպը չունեցող այս կոլեկտիվ համազգային ինքնասպանության ընթացքում Դավիթ Հարությունյանի այս փայլուն ելույթը իրավիճակը փրկելու գուցե վերջին համակարգված և փաստարկված փորձն է»: Դավիթ Հարությունյանի եզրափակիչ ելույթը դիտեք վարը։

Понравилась статья? Поделиться с друзьями: