Հայաստանի ամենատարեց բնակիչը տոնել է ծննդյան օրը

Հայաստանի ամենատարեց բնակիչը տոնել է ծննդյան տարեդարձը։ Սիրուշ տատիկը դարձել է 115 տարեկան։ Սիրուշ Սումբատի Մարգարյանն ապրում է Գլաձոր համայնքում։ Այդ հուզիչ լուսանկարները հրապարակել է Գլաձորի համայնքապետարանի ֆեյսբուքյան էջը՝ ջերմագին շնորհավորանքներ հղելով։ Միանում ենք շնորհավորանքներին՝ քաջ առողջություն մաղթելով Սիրուշ տատիկին։

Իրապես, սա մեծագույն նվաճում է․ ապրել մեկ դարից ավելի։ Բարդ է պատկերացնել՝ մարդը վերապրել է հսկայական պատմական դարաշրջան, անցել տարբեր քաղաքական կարգերով, ունեցել բազմաթիվ նախագահներ ու նախարարներ, տարբեր սոցկարգ ու ապրելակերպ։

Հիշեցնենք՝ մինչ այս Հայաստանի ամենատարեց մարդն Արարատի մարզի Նոր Կյանք գյուղում ապրող Ֆարանգ Բաղդասարյանն էր։ Նա մահացել է 2018-ի մայիսի 13-ի լույս 14-ի գիշերը՝ 117 տարեկանում։

Նա Հայաստան էր եկել Իրանից, որտեղ մյուս իրանահայերի հետ հիմնել է Նոր Կյանք գյուղը։ Նրանք ամեն ինչ սեփական ձեռքերով են կառուցել ու հիմա շեն գյուղ ունեն։

Понравилась статья? Поделиться с друзьями: