«Հայաստանը երբեք չի հիասթափեցնում»․ եվրոպացիները՝ Բրյունետի եվրատեսիլյան երգի մասին

Ինչպես արդեն հայտնի է՝ այս տարի Հայաստանը Եվրատեսիլում ներկայացնում է գեղեցկուհի, տաղանդավոր երգչուհի Բրյունետը։ Երիտասարդ երգչուհին երգարվեստում առաջին քայլերն է կատարում, և նրա տաղանդը անմիջապես նկատելի է։

Նա ոչ միայն լավ երգում է և ունի հրաշալի ձայն, այլ նաև իր երգերի հեղինակն է։ Նա կարողացել է ստեղծել մեկը մյուսից հրաշալի ստեղծագործություններ, որոնք ուղղակի գերում են լսարանին։ Շատերն են կարծում, որ Բրյունետի ընտրությունը ճիշտ է, քանի որ աշխարհը կտեսնի տաղանդավոր հայուհու։

Ինչպես արդեն տեղեկացրել էինք՝ եվրատեսիլյան երգն արդեն պատրաստ է և այն գերել է բոլորին։ Այն իսկապես գեղեցիկ ստեղծագործություն է և հաճելի է լսել։ Եվրատեսիլյան մեծ համերգ-մրցույթից առաջ Եվրոպան իր կարծիքներն է հայտնում տարբեր երկրների մասնակիցների մասին։

Բրյունետի մասին խոսելիս՝ եվրոպացիներն ասում են, որ Հայստանը երբեք չի հուսահատեցնում։ «Հայաստանը «Եվրատեսիլ»-ի ամենատպավորիչ երկրներից է, երբեք չի հիասթափեցնում։

Այս երգը ևս բացառություն չէ»,-գրել է օգտատերերից մեկը։ «Ինչ հրաշալի երգ է․ Հայաստան, ես ձեր կողմից եմ»,-գրել էր մրցույթի երկրպագուներից մեկը։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!