«Հայաստանը երբեք չի եղել հայերինս»․ Գուրգեն Միսկարյան

Գարեգին Միսկարյանը, ով նախկինում հանդիսանում էր Քաղացիական որոշում կուսակցության անդամ, համացանցային իր հարթակում մի գրառմամբ է հանդես եկել, որը լայն քննարկումներ ու քննադատություններ է հրահրել։ Միսկարյանը գրառման մեջ նշել է, թե վաղ  ժամանակներում ում է պատկանել Հայաստանը և թե անցյալում մշտապես ում համար են և ում դեմ են կռվել հայերը։

Գարեգին Միսկարյանը գրել է, որ Հայաստանը պատկանել է մոնղոլ-թաթարներին, սելջուկներին, պարսիկներիկն, ապա հավելել է, որ հայերը թաթարների կողմից կռվել են մոնղոլների դեմ, իսկ սելջուկների կողմից՝ թաթարների դեմ։

Պարզվում է թուրքերի կողմից էլ հայերը կռվել են  ռուսների դեմ, իսկ վերջիններիս կողմից էլ պարսիկների դեմ։ Գրառման ավարտին նա նշում է՝ հայերը Հայաստանի կողմից երբեք չեն կռվել։

«Չհաշված փոքրիկ դրվագները՝ Հայաստանը երբեք չի եղել հայերինս»,- գրառումն այսպես է ավարտել Գուրգեն Միսկարյանը։ Այս գրառումը սոցիալական տարբեր հարթակներում խիստ անհամաձայնություններ է առաջ բերել։

Понравилась статья? Поделиться с друзьями: