Ամերիկահայ հայտնի գրող Վիլիամ Սարոյանը հերթական անգամ Հայաստանից ԱՄՆ՝ Ֆրեզնո է վերադառնում։ Մտերիմները հարցնում են՝
«Ի՞նչ ես քեզ հետ բերել հայրենիքից»։
«Հայաստանից ինձ հետ արև եմ բերել»,-չի ուշանում արմատներով Արևմտյան Հայաստանի Բիթլիս քաղաքից գրողի պատասխանը։
Եվ, իսկապես։ Հայաստանում արև կա, շաաատ արև կա։
Այդպիսին է Հայոց աշխարհը։
Առասպելը պատմում է, որ մի անգամ Արևի աստվածն իր քրոջն ուղարկում Հայաստան, որպեսզի տեսնի այդ լեռներով լի չքնաղ երկիրը։ Արևի աստծո քույրը հիանում է Հայոց աշխարհով, նրա գեղեցիկ լեռներով ու բերդերով, այգիներով ու դաշտերով։ Հանկարծ նրա թևը պոկվում-ընկնում է և փշուր-փշուր է լինում։ Արևի աստծո քրոջ թևի փշուրները սփռվում են Հայոց աշխարհում, հայտնվում հայոց լեռներում, այգիներում ու դաշտերում։ Իսկ ամենից շատ այդ փշուրները զետեղվում են ծիրանենու մեջ, որը դրանից ի վեր արևահամ է դառնում։
Հենց դա է պատաճռը, որ հայկական ծիրանն ամբողջ աշխարհում հայտնի է իր համ ու հոտով։ Չէ՞ որ այն արևային է ու արևոտ։