Հայազգի աշխարհահռչակ երաժիշտը վարակվել է կորոնավիրուսով․ ահա թե ինչպես է նա հիմա իրեն զգում

Համավարակը շարունակում է ընդլայնվել աշխարհով մեկ՝ դառնալով նորանոր կյանքերի խլման պատճառ։ Միևնույն ժամանակ շարունակվում են միջոցների ուսումնասիրությունները, որոնցով հնարավոր կլինի հնարավրինս արդյունավետ կանգնեցնել այդ համաշխարհային աղետը։

Համավարակային հիվանդությամբ է վարակվել աշխարհահռչակ հայ երաժիշտներից Սերժ Թանկյանը, ով վերջին շրջանում եղել է ակտիվ շոուների, երաժշտական նախագծերի մեջ ընդգրկված։

Երաժիշտը ներկայումս ունի գրիպանման ախտանիշներ։ Երբ հերթական շոուից վերադառնալուց հետո հայտնաբերել է այդ ախտանիշները, վստահ է եղել, որ դա սովորական գրիպային վիճակ է, սակայն շատ է զարմացել, երբ կորոնավիրուս է հաստատվել։

Նա զարմացել է, քանի որ ինքը պատվաստված է եղել ու չի սպասել, որ իր նման զգուշավորության պարագայում կարող է նույնպես վարակվել։ Երաժիշտը ստիպված է եղել հետաձգել իր առաջիկա բոլոր երաժշտական ծրագրերը և Սիսթեմ Օֆը Դաունի այն բոլոր պլանները, որոնք կապված են երաժշտի ներգրավվածության հետ։

Համերգները կկայանան եկող տարվա փետրվարին։ Երաժիշտը ներկայումս Նյու Յորքում է։

Понравилась статья? Поделиться с друзьями: