Համեղ, փափուկ, բամբակյա բուլկիներ, որոնք իրենց նրբությունը պահպանում են անգամ հաջորդ օրը

Այս բաղադրատոմսը կօգնի ձեզ կստանալ անմահական բուլկիներ։ Դրանք ասես բամբակյա լինեն։ Մնում են փափուկ և նուրբ նույնիսկ հաջորդ օրը։ աստիճան

Խմորի համար անհրաժեշտ կլինի՝

Կաթ — 200 գ

Խմորիչ — 3,5 գ

Շաքարավազ — 60 գ

Աղ — 0,5 թ․գ․

Հավկիթ — 1 հ․

Ալյուր — 380-400 գ

Կարագ — 50 գ

Իսկ միջուկի համարօգտագործեք ցանկացած տեսակի մուրաբա, ջեմ։ ՀԱմեղ կստացվի նաև խտացրած կաթով։ Տաք կաթին ավելացնել խմորիչը, շաքարը և փակ կափարիչով թողնել 15 ր։

Այնուհետև ավելացնել աղը, հավկիթը և մաս-մաս ալյուրը՝ պարբերաբար խառնելով։ Անհրաժեշտ է ստանալ փափուկ, չկպչող զանգված, ապա հավելել փափկեցված կարագը և հունցել խմորը։ Թողնել 1 ժամ, որից հետո առանձնացնել խմորից մասեր, ներսում դնել 1 գդալ միջուկ և ձևավորել ցանկալի ձևով։

Թողնել 20 ր։ Բուլկիները պատել կաթի և ձվի խառնուրդով։ Թխել 180 աստիճան տաք ջեռոցում 20-25 ր։ Եվ վերջ, վայելեք տաք թեյի հետ ընկերական, ընտանեկան մթնոլորտում։

Понравилась статья? Поделиться с друзьями: