Համեղ կոտլետներ՝ տատիկի բաղադրատոմսով

Տատիկի բաղադրատոմսերով պատրաստված ուտեստների համն  ու հոտը ուրիշ ոչ մի տեղ չես գտնի։ Տատիկս այդ կոտլետները պատրաստում էր, երբ դեռ երեխա էինք, այժմ ես եմ պատրաստում իմ երեխաների համար։

Դրանք շատ համեղ են։ Ահա և բաղադրատոմսը։

Կոտլետները պատրաստելու համար հարկավոր է՝

1-1․5 կգ ֆարշ (կարելի է՝ խոզի միս և տավարի միս),

3-4 միջին հում կարտոֆիլ,

3-4 գլուխ սոխ,

1 հաց,

1 հավկիթ,

կաթ,

աղ, պղպղեղ, մանանեխ,

բուսական յուղ։

Կարտոֆիլը և սոխը մանրացնել բլենդերով կամ կարելի է անցկացնել մսաղացով։

Հացը կտրատել և թաթախել կաթի մեջ, թույլ տալ, որ հեղուկը ներծծվի դրա մեջ։

Առանց կաթը քամելու հացը հավելել ֆարշին։ Բլենդերի պարունակությանը հավելել հավկիթը, աղ և պղպեղ՝ ըստ ճաշակի։ Կարելի է նաև 1 ճ/գ մանանեխ հավելել։

Լավ խառնած ֆարշին 1 ճ/գ բուսական յուղ հավելել։

Շուրջ 10 րոպե թույլ տալ, որ զանգվածը հանգստանա։

Փոքր քանակությամբ բուսական յուղ տաքացնել։ Թաց ձեռքերով պատրաստել կոտլետները, դնել տապակայում, ապա բարձրացնել կրակը և եփել կոտլետները։

Երբ մի կողմը կարմրի, շրջել մյուս կողմ, տապական ծածկել։

Понравилась статья? Поделиться с друзьями: