Կարտոֆիլի պյուրեը կարող է պատրաստել գրեթե ցանկացած տնային տնտեսուհի, սակայն ոչ բոլորը գիտեն գաղտնիքը, որի շնորհիվ ուտեստը դառնում է աներեւակայելի համեղ:
Ինչպես հայտնի է, կարտոֆիլի սիրելի խավարտ պատրաստելու համար անհրաժեշտ է եփել բանջարեղենը, իսկ դրանից հետո պետք է ճզմել այն և մատուցել: Բայց, ըստ էության, նման դասական մեթոդը սխալ է:
Պրոֆեսիոնալ խոհարարները բացատրում են, որ համեղ պյուրե պատրաստելու համար անհրաժեշտ չէ եփել կարտոֆիլը ջրի մեջ:
Նրանց խոսքով ՝ տվյալ բանջարեղենը, ինչպես սպունգը, լավ է ներծծում հեղուկը եւ հետագայում հեշտությամբ հարվում է՝ դառնալով փափուկ եւ նուրբ։
Բայց սխալն այն է, որ սովորական ջուրը ի վիճակի չէ կարտոֆիլին տալ հարուստ բուրմունք եւ հաճելի համ:
Մասնագետները խորհուրդ են տալիս եփել կարտոֆիլը անմիջապես կաթի մեջ, կամ ավելացնել այն հարելու ժամանակ, որի շնորհիվ ուտեստը ձեռք է բերում ախորժելի սերուցքային համ: