Համեղ խաչապուրի՝ վրացական խոհարարից․ Հրաշալի բաղադրատոմս ձեր ընտանիքի համար

Համեղ խաչապուրի՝ վրացական խոհարարից։ Հրաշալի բաղադրատոմս ձեր ընտանիքի համար։

Այս բաղադրատոմսը ես ինձ հետ բերել եմ Թբիլիսիից։ Այն ինձ տվել է վրացի խոհարար։

Բաղադրիչներ․

200 մլ․ կեֆիր,

2 ձու

3 բաժակ ալյուր

1 թեյի գդալ աղ

0,5 թեյի գդալ սոդա

2 ճաշի գդալ բուսական յուղ

1 թեյի գդալ շաքար

0,5 կգ․ պանիր

Պատրաստման եղանակը․

Մինչև միատարր զանգված դառնալը խառնում ենք կեֆիր +ձու:Ավելացնում ենք մնացած բաղադրիչները (աղ, սոդա, շաքար, յուղ)։ Խառնում ենք։

Աստիճանաբար շաղ ենք տալիս ալյուրը և անընդհատ խառնում պատառաքաղով։ Պատրաստում ենք միջուկը՝  ձու+պանիր, մանրացրած մանր քերիչով։ Բաժանում ենք խմորը մասերի։

Գրտնակում ենք բարակ լոշիկները։

Դնում ենք միջուկը՝ վերևից ծածկելով երկրորդ լոշիկով։ Տապակում ենք տապակայի մեջ՝ երկու կողմից։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!