Համացանցում է արդեն «ՎԻՐՏՈՒՈԶ» ֆիլմը, որը հայկական նոր ֆիլմերի մեջ բավականին հաջողակ էր։ Թեման հասարակ կլասիկ երաժշտի վատ ֆինանսական դրությունն է ու վիճակից դուրս գալու փորձերը։
Ցույց է տված հիմնականում, թե ինչպես է սովորական, առանց մեծ հավակնությունների մարդը հայտնվում խժդժուկների առանցքում ու ինչպես է ձևախեղվում և սկսում խաղալ նրանց կանոններով։ Երաժշտության հեղինակը Տիգրան Համասյանն է։ Ֆիլմում գլխավոր կերպարը՝ Սամվել Թադևոսյանն է։
Սամվելից առաջ մեկ այլ դերասան պետք է խաղար Գյումրիից, սակայն գրեթե վերջում որոշում է կայացվում փոխել։ Սամվելը էստեղ ավելի վաղ է խաղացել քան Մ․ Մկրտչյանի ֆիլմում, բայց իհարկե ճանաչվեց ի սկզբանե այնտեղ։
Եվ հենց վիրտուոզում է տեսել նրա խաղը։ Ֆիլմը թեպետ այդքան էլ պոպուլյար չեղավ, բայց միևնույնն է ֆիլմը որակական առումով բավականին բարձր է ու արժանի է որպես որակյալ տեղական կինոոշխատանք ներկայացվելու դրսում, որը հենց արվել է և հաջողություն գրանցվել է։