Համավարակը շարունակում է իր գերիշխող ու մտահոգիչ դիրքերը պահպանել աշխարհով մեկ։ Հայտնի է դարձել, որ համավարակից մահացել է աշխարհահռչակ արտիստներից մեկի որդին։
Հայրը որոշ մանրամասներ է պատմել որդու մահվան հանգամանքների մասին։
Խոսքը հայտնի դերասան, ամերիկացի Մայքլ Ջեյ Ուայթի տղայի մասին է։ Հայրը պատմել է, որ իր և տղայի տարիքային տարբերությունը շատ քիչ է։ Մայքլն ընդամենը տասնհինգ տարեկան է եղել, երբ ծնվել է նրա տղան։
Դերասանն ասում է, որ կարելի է համարել, թե ինքն ու որդին միասին են հասունացել։ Ամերիկյան ամենահայտնի ֆիլմերում գլխավոր դերակատարումներ ստացած Մայքլ Ջեյ Ուայթը պատմում է, որ իր տղան ժամանակին կախվածություն է ունեցել վատ սովորություններից։
Մի շրջան կապ է հաստատել քրեական հեղինակությունների հետ, ապա՝ թմրшնnւթեր, որոնք իրենց ազդեցությունն են թողել տղայի օրգանիզմի իմունային համակարգի վրա։
Հայրը որդու դիմադրողականության անկմամբ է բացատրում համավարակի պատճառով վրա հասած մահվան հանգամանքը։