<<Ինչ լավ կլիներ, եթե վարսավիր լինեիր, ինձ մոտ կլինեիր>>. համաճարակաբանի երեխան կարոտում է մորը

Մեր երկիրը, մենք , մեր առողջապահական համակարգն այսօր ամենից շատ կարիք ունի բժշկի, մի մարդու , ով իր կյանքն ու ուրիշի կյանքը մի  նժարի վրա կդնին ու ընտանիքի անդամներին հրաժեշտ տալով կգնա ծառայության: Խոնարհումի են արժանի այսպիսի մարդիկ:

 

Իր վերջին հարցազրույցում համաճարակաբան Նաիրա Զիրոյանը կիսում է այն հուզումնալից ու ծամր օրերը , որ անց է կացրել և անց է կացնում : Պատմում է , որ Կորոնավիրուսով հիվանդներն ավելի շատ հոգեբանական աջակցության կարիք ունեն, եղել են դեպքեր, երբ հիվանդը հրաժարվել է նույնիսկ ուտել, մինչև չհամոզվի, որ ախտորոշման թեստի իր արդյունքը բացասական է :

Վարակաբանը չի մոռանում նաև , թե ինչպես հարազատի մահվան բոթն իմանալով ՝ մի տղամարդ լաց է եղել ողջ  գիշեր. նրան , ցավոք , չի թույլատրվել մասնակցել հուղարկավորությանը:

Զիրոյանը երկու երեխաների մայր է , և ամեն անգամ երեխաներին տանը թողնելով , իր կոչումն ուրիշներին ծառայեցնելու է գնում: Զավակներից մեկը նույնիսկ մի օր դժգոհել է , թե լավ կլիներ ,եթե մայրը վարսավիր լիներ, իր հետ կլիներ: Զիրոյանը զարմանում է, որ դեռ կան մարդիկ, ովքեր լուրջ չեն վերաբերում իրականությանը:

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!