Հաղորդավար Էրիկ Անթառանյանը գեղեցիկ ընտանեկան լուսանկար է հրապարակել․ նրա ընտանիքի գեղեցիկ պատմությունը

Հաղորդավար Էրիկ Անթառանյանը, հետ չմնալով օրվա շնորհավորական տրամադրություններից, իր կողմից գեղեցիկ շնորհավորական հրապարակմամբ է հանդես եկել։

Նա տեղադրել է շատ գեղեցիկ ընտանեկան լուսանկար՝ գրելով․ «Էս նկարում լիքը համ մայրություն կա համ գեղեցկություն։ Շնորհավոր»։

Լուսանկարում Էրիկն ընտանիքի հետ է՝ կնոջ, երկու որդիների և մայրիկի հետ։ Այնտեղ միանգամից երկու երջանիկ մայրիկներ կան՝ Էրիկի մայրը՝ Գայանե Անթառանյանը, և կինը՝ Իզաբելլա Մանասարյանը։

Էրիկի կինը՝ Իզաբելլան, հանրային կապերի մասնագետ է։ Իզաբելլայի հայրը՝ Սերգեյ Մանասարյանը, ժամանակին ՀՀ արտակարգ ու լիազոր դեսպան է եղել։

Հատկանշական է, որ Էրիկն ու Իզաբելլան առաջին անգամ հանդիպել են հեռուստատեսությունում՝ գործի բերումով, բայց միայն տասը տարի անց՝ Իզաբելլայի հայրիկի հետ հարցազրույց անցկացնելու առիթով երկրորդ հանդիպման ժամանակ երիտասարդների միջև որոշակի հարաբերություններ են ձևավորվել, որոնք էլ վերաճել են սիրո։

Զույգը ավելի քան տասը տարի միասին է ապրում, բայց պսակադրվել են ամուսնության գրանցումից միայն հինգ տարի անց՝ Մարսելի եկեղեցում։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!