«Հաղթանակ եմ ուզում, սակայն պարտվում եմ։ Կորչի պատերազմը»․ Նունե Եսայանը նոր լուսանկար է հրապարակել․ ահա թե ում հետ է նա

Հանրահայտ ու արդեն իսկ լեգենդար մաեստրոյի՝ Արթուր Գրիգորյանի վաղաժամ մահը մեծ ցավով ընդունեցին նրան ճանաչող ու սիրող մարդիկ, չնայած որ գիտեին, որ նա ունի լուրջ հիվանդություն։

Նունե Եսայանն երգարվեստի այն ներկայացուցիչներից է, որ իր հասուն կյանքում մասնագիտական կայացման ողջ ճանապարհն անցել է Արթուր Գրիգորյանի հետ՝ նրա հետ կիսելով դժվարությունները և հաղթանակի բերկրանքը։

Նրանք միասին համագործակցել և նոր կյանք են տվել նոր ու ոգեղեն ստեղծագործությունների։ Նունեն Արթուր Գրիգորյանի մահվանն առաջինն արձագանքած հայտնիներից էր, ով սրտառուչ խոսքերով էր արտահայտել իր ցավը։

Նա նոր լուսանկար է տեղադրել, որտեղ ինքն Արթուր Գրիգորյանի և ամուսնու՝ Ավո Խալաթյանի հետ է։ Լուսանկարին կից Նունեն գրել է հետևյալը․ «Հաղթանակ եմ ուզում, սակայն պարտվում եմ։ Կորչի պատերազմը»։

Իսկ մինչ այդ Նունեն տեղադրել էր իր և Արթուրի լուսանկարներից մեկը՝ գրելով․ «Չգիտեմ՝ երբ կհանդիպենք, բայց խոստանում եմ լավ լուր բերել քո Շուշիից, ցավդ տանեմ»։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!