Հաղթանակը Հայաստան բերած Մալենային հյուրընկալել են Alex-ի արտադրամասում․ հուզիչ տեսանյութ

Մալենան, որ իր հրաշալի կատարմամբ և հայկական միջավայրի համախմբվածության շնորհիվ մեր երկրին եվրոտեսիլյան հաղթանակ է բերել, արդեն հայրենիքում է։

Աղջկան հայրենիքում շատ ջերմ ընդունելության են արժանացրել դեռ օդակայանում։ Հետո Մալենան տարբեր հրավերներ է ստացել։ Նա հյուրընկալել է Ալեքսի հայտնի արտադրամասում, որտեղ նրան դիմավորել են արտադրամասի աշխատակիցները և տնօրենը։

Մալենան ամենուր գնում է իր մայրիկի հետ միասին։ Նրան ուղեկցում են նաև այլ գործընկերներ։ Նկատելի է, որ նրանք, հատկապես Աննա Մանուչարյանը, երջանիկ են։ Հաղթանակը իսկապես բոլորի համար անհավանական երազանք էր, որն արդեն իրականություն է դարձել։

Նշենք, որ նախօրեին նրան խնջույք են կազմակերպել Մալենայի հաղթանակի առիթով։ Աննա Մանուչարյանը խոստովանել է, որ իրենք իսկական հայկական խնջույք են կազմակերպել՝ հայավարի նշելով Մալենայի հաղթանակը։

Ալեքս-ի արտադրամասում Մալենայի հյուրընկալության ուշագրավ կադրերը կարող եք դիտել ստորև կցված նյութի մեջ։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!